Թեհրանում բացվելու է Արա Գյուլերի ցուցահանդեսը
Ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի «Կորած պատմության հիշողությունը» անունը կրող ցուցահանդեսը է բացվելու Իրանի մայրաքաղաքում։
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Թեհրանում փետրվարի 1–ին Ara Guler Universal նախագծի կողմից տեղի կունենա Արա Գյուլերի ցուցահանդեսի բացման արարողությունը։
Թեհրանի Նաբշի մշակույթի կենտրոնում կցուցադրվի վարպետ լուսանկարչի 160 աշխատանք, ինչպես նաև 10–ից 15 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմեր Արա Գյուլերի մասին։
Նշենք, որ Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը մահացել է 2018–ի հոկտեմբերի 17–ին։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր