Թեհրանի նախկին քաղաքապետին կնոջ սպանության համար մահապատժի են դատապարտել

Աշխարհ 30.07.2019   18:15   177
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թեհրանի նախկին քաղաքապետ  Մոհամադ Ալի Նաջաֆիին կնոջ սպանության համար մահապատժի են դատապարտել, հաղորդում է Mehr-ը՝ վկայակոչելով դատական մարմինների պաշտոնական ներկայացուցիչ  Գոլամ Հոսեյն Էսմաէլիին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դատական մարմինների ներկայացուցիչը նշել է, որ Նաջաֆին մեղավոր է  ճանաչվել և դատապարտվել «քիսասի»՝  պատժի ըստ Շարիաթի իրավունքի, որն ըստ ծանրության  հավասար է կատարված հանցագործությանը:

Թեհրանի նախկին քաղաքապետի կնոջ վրա կրակել էին մայիսի վերջին  Թեհրանի հյուսիսում գտգնվող էլիտար շրջանում:

Նաջաֆին անձամբ էր հանձնվել իրավապահ մարմինների աշխատակիցներին եւ խոստովանել  կնոջ սպանությունը՝ հայտարարելով, որ այն տեղի է ունեցել ընտանեկան խնդիրների   պատճառով:

Նաջաֆին Թեհրանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2017-ի օգոստոսից մինչեւ 2018-ի ապրիլ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Թեհրան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon