Տեղեկություն չկա, թե ինչ վնասներ են կրել Արցախի պատմամշակութային շինությունները

Իրադարձային 15.10.2020   21:36   35

«Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը կոչ է անում ICOMOS-ին և ICOM-ին միանալ պայքարին, գործադրել ամեն հնարավոր ջանք դադարեցնելու Ադրբեջանի ագրեսին ինչպես Արցախի ժողովրդի ու խաղաղ բնակչության, այնպես էլ նրա պատմության, մշակութային արժեքների ու ազգային ինքնության դեմ»,-նման կոչով հանդես է եկել Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտը

«Պատերազմն իր հետ բերում է մարդկային կորուստներ. մահանում են երիտասարդներ, որոնք ներկայի ու ապագայի սերուցքն են։ Մահանում է մի ամբողջ սերունդ։ Մարդկային կորուստներն անդառնալի են։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով մենք կորցնում ենք ոչ միայն մարդկային կյանքեր, այլև մշակութային և պատմական արժեք ունեցող կոթողներ։ Ադրբեջանն այդպիսով թիրախավորում է Արցախի տարածքում գտնվող ճարտարապետական շինությունները՝ կարծելով, թե այդպես կարող է ոչնչացնել Արցախի իրական՝ հայկական պատմությունն ու հետքը։

Այսօր արդեն վնասված է Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ կրկնակի հրթիռակոծությունից։ Այս պահին մենք տեղեկություն չունենք և չենք կարող գնահատել թե ինչ վնասներ են կրել Հադրութ, Մարտակերտ ու Մարտունի քաղաքներում գտնվող պատմամշակութային շինությունները, Մարտակերտի շրջանում գտնվող Վանքասար եկեղեցին։ Վտանգված է Տող գյուղում գտնվող Մելիք Եգանի տունը»,- նշված է արտարապետության ազգային-թանգարան ինստիտուտի հայտարարության մեջ: 



 Պիտակներ
         Արցախի պատմամշակութային շինությունն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb