Տեղեկություն 2019 թ․ դեկտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման վերաբերյալ

Քաղաքական 10.12.2019   11:03   141
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Անկախ դիտորդ» դաշինքն` ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել 2019 թ. դեկտեմբերի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում։

Դաշինքը դիտարկել է նախընտրական քարոզչության փուլը և քվեարկության ընթացքը բոլոր 16 համայնքներում։ 13 համայնքում բացվել է մեկական տեղամաս, ևս 3-ում՝ երկուական, որոնք բոլորը դիտարկվել են Դաշինքի դիտորդների կողմից։ Առաքելության մեջ ներգրավված են եղել 6 երկարաժամկետ և 38 կարճաժամկետ դիտորդներ, 1 իրավաբան և 3 մուտքագրող։

Ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել, որ հանձնաժողովների կողմից խախտումները կրել են ընթացակարգային բնույթ և չեն եղել  ուղղորդված։ Այնուամենայնիվ նկատելի է, որ 2 տեղամաս ունեցող, ավելի մեծ համայնքներում (Տափերական, Նորաշեն, Կոշ) կիրառվել է կասկածելի գործելաոճ, ինչպիսիք են վստահված անձանց կողմից ուղղորդումը և ընտրողների տեղափոխությունը, որը զուգորդվել է քվեարկած ընտրողների ցուցակին ծանոթանալու փորձերով, կուտակումներով և վիճաբանություններով՝ կապված հաղթող թեկնածուների հետ։

Տեղափոխումները չեն կրել համակարգային բնույթ, իսկ ուղղորդումները չէին կարող վճռորոշ ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա, այդուհանդերձ վստահված անձանց նման գործելաոճը մերժելի է։ Նման դեպքերը պիտի կանխվեն ոստիկանության և ընտրական հանձնաժողովների համաձայնեցված աշխատանքի շնորհիվ։

Հարկ է նշել, որ թերություններով հանդերձ, ընտրություններն անցել են մրցակցային մթնոլորտում և արտահայտել ընտրողների կամքը, ինչը ՏԻՄ համակարգի կայացման կարևորագույն նախապայմաններից մեկն է։

Դիտարկման մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ



 Պիտակներ
         դիտորդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon