Տեղահանվածների երկրորդ խումբը ռուս խաղապահների ուղեկցությամբ վերադարձել է Ստեփանակերտ

Իրադարձային 16.11.2020   11:38   23

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 15-ին տեղահանվածների երկրորդ խմբին ուղեկցել են Ստեփանակերտ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: 19 ավտոբուսով Ստեփանակերտ է վերադարձել 475 մարդ: Շարասյունը, որը շարժվել է Երևան-Ստեփանակերտ երթուղով, խաղաղապահների, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ժամանել են Ստեփանակերտի հրապարակ:

Ավելի վաղ 9 ավտոբուսով իրականացվել էր 250 տեղահանվածի տեղափոխում:

Ռուսաստանի զինծառայողներն ապահովել են ավտոբուսների անվտանգությունը շփման գծի հատվածում ՝ խաղաղ բնակիչների վերադարձն իրենց տներ ապահովելու համար:


 Պիտակներ
         ռուս խաղապահներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb