Թբիլիսիում այսօրվանից կսահմանափակվի ռեստորանների և ժամանցի կենտրոնների աշխատանքը

Աշխարհ 16.10.2020   15:00   32

aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ընդունվել է որոշում հոկտեմբերի 16-ից, մայրքաղաքաք Թբիլիսիում և Իմերեթիի շրջանում սահմանափակել ռեստորանների և բոլոր ժամանցի վայրերի աշխատանքը ժամը 22:00-ից:

Վարչապետի խոսքով՝ սա հնարավորություն կտա դանդաղեցնել վարակի տարածման արագությունը: 

Ինչպես երևում է, առաջիկա օրերին մեր օրական դեպքերի քանակը կանցնի 1000-ի շեմը, և միակ ելքը մասնակի սահմանափակումներն են,- հայտարարել է Գախարիան:

Գախարիան նշել է նաև, որ բոլորն ունեն իրենց բաժին պատասխանատվությունը, և այդ պատասխանատվությունը տարածվում է կառավարության, իշխանության, մասնավոր և պետական կազմակերպությունների վրա:



 Պիտակներ
         Թբիլիսիում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb