Թբիլիսիում պղծել են Գրիբոյեդովի արձանը

Աշխարհ 02.04.2021   09:25   39

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Թբիլիսիի Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի վրա, «Ռուսաստանը չարիք է» գրություն է հայտնվել: 

Հաղորդվում է, որ գրությունը հեռացվել է հայտնվելուց մի քանի ժամ անց: Այն հայտնվել էր հաջորդ օրն այն բանից հետո, երբ Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցան լրագրող Վլադիմիր Պոզների դեմ բողոքի ցույցերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիում բողոքի ցույց էր անցկացվել՝ կապված հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների ժամանման հետ: Նա պատրաստվում էր իր 87-ամյակը նշել Վրաստանում:

Ցուցարարները շրջապատել են հյուրանոցի մուտքը, որտեղ գտնվում էր լրագրողը, և անջատել են տարածքի էլեկտրականությունը:

Նրանց դժգոհությունը կապված է Պոզների այն հայտարարության հետ, որ Աբխազիան Վրաստանի կազմի մեջ չի մտնում:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb