Թբիլիսիում ցուցարարներ են ձերբակալվել

Աշխարհ 23.07.2020   09:39   186

Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ «Ամոթ է» և «Փոխիր» շարժման ցույցի բախման ժամանակ տարածքից դուրս բերված երեք անձինք ձերբակալված են Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածով, որը նկատի ունի իրավապահի նկատմամբ անհնազանդություն կամ անօրեն գործողության իրականացում: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունում, փոխանցում է 1Tv.ge-ն։

Թբիլիսիում «Ամոթ է», «Փոխիր» և «Ժողովրդավարական ապագայի համար» շարժման ներկայացուցիչները ներքին գործերի նախարարության մոտ անցկացնում են բողոքի ցույց: Նրանք պահանջում են օբյեկտիվորեն հետաքննել Թամար Բաչալաշվիլու, Լուկա Սիրաձեի և Գիորգի Շաքարաշվիլու գործերը:

Տեղում բախում է տեղի ունեցել, երբ ցույցի մասնակիցները փորձել են փակել ճանապարհի երթևեկելի մասը: 



 Պիտակներ
         Թբիլիսի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb