Թբիլիսիում ադրբեջանցի դիվանագետը ծեծկռտուք է սարքել ռեստորանում

Աշխարհ 17.01.2020   10:59   336

Թբիլիսիում գործող ադրբեջանական «Գաբալա» ռեստորանում նախօրեին ծեծկռտուք է եղել: Ռեստորանի հաճախորդ, Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան ատաշե Վուգար Մամեդովին դուր չի եկել, որ երգիչները կատարել են հայ հեղինակի ռուսերեն երգը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում երգիչ Աֆիք Նովրուզովն ասում է՝ տվյալ ռեստորանում սովորաբար տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են հյուրընկալվում, այս անգամ էլ հյուրերից մեկը պատվիրել է հայ Արսեն Շախունցի հեղինակած «Девочка стоп!» հայտնի երգը:

Դիվանագետը նախ վիրավորանքներ է հասցրել երգիչներին, ինչից հետո ծեծի է ենթարկել նրանց: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը չի կարողացել բերման ենթարկել ադրբեջանցի հաճախորդին, քանի որ վերջինս դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:

Ռեստորանի ազգությամբ ադրբեջանցի երգիչներն ասում են՝ դեսպանի հետ մոտ հարաբերություններ ունեն, այսօր էլ հանդիպել են նրան՝ բարձրաձայնելու դիվանագետի ոչ պատշաճ պահվածքը: Երգիչների խոսքով, դեսպանը ևս համակարծիք է նրանց հետ: Նրանց հիմնական պահանջն է աշխատանքից ազատել ու վտարել երկրից դիվանագետին:



 Պիտակներ
         «Девочка стоп!»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon