Թբիլիսին՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք

Art News 09.10.2019   20:29   231
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլայը Թբիլիսին անվանել է 2021 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք։ Գրուզիա-օնլայնի հաղորդմամբ, համապատասխան որոշումը նա ընդունել է Գրքի հաշխարհային մայրաքաղաքի խորհրդատվական կոմիտեի առաջարկությունների հիման վրա։ Նիստը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսին Շվեյցարիայում:
Ծրագրի կարգախոսն է «Եվ քո՞ հաջորդ գիրքը...»։ Ծրագիրը շեշտը դնում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երիտասարդության շրջանում  ընթերցանությունը խթանելու վրա։ 

Այն  ընդգրկում է մի շարք կարևոր լայնածավալ գործողություններ։ Ծրագրի շրջանակներում կկառուցվեն գրադարաններ, կանցկացվի երեխաների համար գրքերի փառատոներ, կներկայացվեն թվային նախագծեր` գրքերը խաղերի վերածելու և Վրաստանի առաջին հրատարակչությունը վերականգնելու համար։ Միջոցառման գլխավոր նպատակն է ընթերցանության հանրահռչակումն ու գրքերը մատչելի դարձնել սոցիալական խմբերին:

Գրքի համաշխարհային մայրաքաղաքի շրջանակում միջոցառումները մեկնարկելու են 2021 թվականի ապրիլի 23-ին՝ Գրքի համաշխարհային օրը։ Մեկ տարի Գրքի համաշխարհային մայրաքաղաք ընտրված քաղաքը կազմակերպելու է  գրքերի և ընթերցանության հանրահռչակման նվիրված միջոցառումներ։

Այս տարի Գրքի համաշխարհային մայրաքաղաքն է Շարջան՝ ԱՄԷ, հաջորդ տարի լինելու է Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրը։ Հիշեցնենք, որ 2012-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաքն էր Երևանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Թբիլիսի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon