Թբիլիսիի Խաղաղության կամուրջը

Art News 08.09.2020   22:00   1617

Վրաստանում նույնպես զարմանալի կամուրջներ կան։ Թբիլիսիում գտնվող Խաղաղության կամուրջը քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից է։

Այն անցնում է Կուր գետի վրայով ու միացնում է Թբիլիսիի պատմական թաղամասը նոր միկրոթաղամասերին։ Հետիոտնային այս կամուրջի երկարությունը 156 մետր է։ Այն առանձնանում է իր յուրահատուկ գեղեցիկ ձևավորմամբ։ Կամուրջը զարդարում է մեծ ապակե ծածկը, որը ցերեկը արևի ճառագայթների տակ հսկա ադամանդի նման փայլում է։ Կամուրջի նախագծի վրա աշխատել է հայտնի իտալացի ճարտարապետ Միկելե դե Լուկկին, իսկ դեկորացիաները ծրագրավորել է ֆրանսիացի դիզայներ ու լուսավորող Ֆիլիպ Մարտինոն։

Բացի հարյուրավոր ապակե պանելներից, կամուրջը զարդարում են 30․000 լուսադիոդները, որոնք միացնում են մութն ընկնելուն պես։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե փոքրիկ լամպիկները քաոտիկ են վառվում, իսկ իրականում դրանք Մորզեի այբուբենով կարևոր հաղորդագրություն են տալիս։ Հաղորդագրությունն իր մեջ ներառում է հիմնական քիմիական տարրերը, որոնցից կազմված է մարդկային մարմինը։ Կամուրջը բացվել է 2010 թվականին։ Այն կառուցելու նախաձեռնությունը երկրի նախագահ Սաակաշվիլիինն է եղել։ Կամուրջի վրայով հարմարավետ զբոսնել կարելի է նաև անձրևոտ եղանակին։ Ծածկը ձեզ կպաշտպանի թրջվելուց։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր կամուրջներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb