Թբիլիսիի հայտնի «խողովակները» կրկին աճուրդի են հանվել

Հրատապ 06.04.2021   15:00   42

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի կառավարությունն արդեն 2-րդ անգամ առցանց աճուրդի է հանել Թբիլիսիի կենտրոնական հատվածում կառուցված` ամենաճոխ կառույցներից մեկը:

Զբոսաշրջային գոտում` Ռիկղեի այգու հայտնի «խողովակների» ստեղծման վրա 6 տարի աշխատել է իտալական Fuksas ճարտարապետական ընկերությունը: Այստեղ պետք է տեղավորվեին երաժշտական թատրոնն ու ցուցասրահը: Շենքը ապակուց ու բետոնից է, պատված չժանգոտող պողպատով:

Նախագիծը դադարեցվել է 2013-ին` իշխանափոխությունից հետո: Նոր կառավարությունը կասկածի տակ էր դրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ կառուցվող որոշ օբյեկտների շինարարությունը:

Ըստ գաղափարի` հսկա շենքը պետք է համադրություն կազմեր հանրահայտ Խաղաղության կամրջի ու Թբիլիսիի արդարադատության շենքի հետ: Սակայն շատ հասարակական գործիչներ կարծիք են հայտնել, որ այն շատ ճչացող է ու չի սազում հին քաղաքի համայնապատկերի հետ:


 Պիտակներ
         Թբիլիսի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb