Թայվանում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կան զոհեր

Աշխարհ 02.04.2021   10:10   40

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Թայվանի Խուալյան շրջանում լեռնային թունելի մուտքի մոտ Taroko Express ուղևորատար գնացքի երկու վագոններ դուրս են եկել ռելսերից։ Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ, 27 վիրավոր։

Շարժակազմի 8 վագոններում ավելի քան 350 ուղևոր է եղել։ Վթարի հետևանքով վագոնները բախվել են թունելի պատին։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապօգնության բրիգադները։

Ըստ նախնական վարկածի վթարի պատճառ է դարձել երկթագծի մոտ անհաջող կայանված ինժեներական ավտոմեքենայի հետ բախումը։


 Պիտակներ
         ուղևորատար գնացք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb