Տավուշում ներդրումային ծրագրերի ծավալն ավելացել է 5 մլրդ դրամով

Իրադարձային 17.05.2019   19:30   77
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Տավուշի մարզում այս տարի հաստատված ներդրումային ծրագրերի ծավալը կազմում է 20 մլրդ դրամ: Եվս 60 մլրդ դրամի ծրագրեր գտնվում են ընթացի մեջ։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Այս պահի դրությամբ ծրագրերի գնահատականը 20 մլրդ դրամ է: Սա այս տարվա հաստատված ծրագրերի ծավալն է: Ունենք ևս 60 մլրդ դրամի ընթացքի մեջ գտնվող տարբեր ներդրումային ծրագրեր: Այսինքն՝  միասին 80 մլրդ դրամի ծրագրեր կան, որոնք ընթացքի մեջ են»,-ասաց մարզպետն ու հավելեց, որ արդեն փաստացի հաստատված ծրագրերով կա 5 մլրդ դրամի աճ:

Հաստատված ծրագրերի մեջ են ինչպես մասնավոր ներդրումներ, այնպես էլ պետական սուբսիդիաներ: Կան նաև օտարերկրյա ուղղակի և անուղղակի ներդրումներ: Կան այգեգործական ծրագրեր՝ ընկույզի, թուզի, արքայանարինջի, խաղողի: Ներդրումային ծրագրերի մեջ են նաև ենթակառուցվածքային, թեթևարդյունաբերական, զբոսաշրջային ծրագրեր:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon