Տավուշի մարզպետը դատական հայց է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ

Իրադարձային 30.03.2021   13:37   29

Մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետի խոսնակ Լիլիթ Սարգսյանը:

«Մարզպետը պահանջում է դատարանից` պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ»,- գրել է խոսնակը:

Նշենք, որ ավելի վաղ Հայկ Չոբանյանը հայտնել էր, որ Տավուշից տարածքներ հանձնելու մասին խոսակցությունների պատճառով 4 միլիոն դոլարի ներդրումը կանգնել է և որ դատի են տվել Հրանտ Բագրատյանին:

Հիշեցնենք՝ Բագրատյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները Տավուշի մարզում չափագրումներ են անում:


 Պիտակներ
         Տավուշի մարզպետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb