Տավուշի մարզպետ․ «Որևէ անօրինականություն մենք մեր երկրում թույլ չենք տալու»

Իրադարձային 18.07.2019   11:27   94
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Շատ վատ է, որ հասարակության մեջ դեռևս մի մաս ունենք, որը կարծում է, որ Հայաստանում հնարավոր է անօրինական եղանակով գումար վաստակել և երեկվա դեպքն այդ մտայունությունն ունեցող մարդկանց այդ մտքից հրաժարվելու համար բավականին կոշտ արձագանք էր մեր կողմից: ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Նշենք, որ Իջեւանում «փայտի գործով» զբաղվող մի շարք անձինք` մոտ 600 հոգի, երեկ փակել էին միջպետական ճանապարհը` պահանջելով անտառահատման արգելքի վերացում, արդեն հատված անտառանյութն անտառից դուրս բերելու իրավունք եւ հանդիպում այն պաշտոնյայի հետ, որը արգելել է անտառից փայտ դուրս բերել։ Տեղի էին ունեցել բախումներ քաղաքացիների և ոստիկանների միջև, որոնց արդյունքում 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Տուժողների մեծ մասը ոստիկաններ են։

Տավուշի մարզպետը նշեց, որ իրենք ամեն բան արել են, որպեսզի ակցիան ավելի վատ ընթացք չունենա: Չոբանյանը չբացառեց՝ հնարավոր է ակցիան ուղղորդված լինի, սակայն ասաց, որ դրան իրավապահ մարմինները պետք է գնահատական տան:

«Որևէ անօրինականություն մենք մեր երկրում թույլ չենք տալու և ամեն հնարավոր ու անհնար միջոց օգտագործելու ենք, որպեսզի երկրի պետականությունը պաշտպանենք, որովհետև անօրինական պահանջը առաջին հերթին վտանգ է մեր երկրի պետականության դեմ և մենք իրավունք չունենք նույնիսկ 1 միլիմետր ընկրկել»,-ասաց Տավուշի մարզպետը:

Նրա խոսքով, երեկվա ակցիային իրենց արձագանքը ոչ միայն բուն ակցիային համապատասխան արձագանք տալն էր ու խնդիրը լուծելը, այլև ուղերձ էր նրանց համար, ովքեր երբևէ կորոշեն անօրինական պահանջների և գործողությունների համար ակցիա անել:

‹‹Բոլորը կիմանան, որ մեր դիրքորոշումը հստակ, անդրդվելի և միանշանակ է լինելու, առ այն, որ ցանկացած նմանատիպ պահանջ մենք դիտարկում ենք որպես վտանգ մեր պետականության հանդեպ»,-ընդգծեց Չոբանյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         մարզպետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon