Տավուշի մարզպետ․ «Կտրուկ կանգնեցրինք անտառի թալանի պրոցեսը»

Իրադարձային 07.02.2020   12:54   411

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօրվա ասուլիսին ամփոփել է 2019 թվականը։

Ըստ բանախոսի՝ բնապահպանության ոլորտում պլանավորվածից ավելի շատ ներդրումներ են ապահովել։ Ամենակարևոր ձեռքբերումը մարզպետը համարում է անտառի կառավարման ոլորտում կատարված փոփոխությունները։

«Նախորդ տարի մենք կտրուկ կանգնեցրինք անտառի թալանի պրոցեսը, այս պրոցեսը կանգնեցնելը հեշտ չէ, որովհետև հնչել են կարծիքներ, որ այս ոլորտում տարեկան շրջանառվել է հինգ հարյուր միլիոն դոլար տարեկան սև եկամուտ։

Սա նշանակում է, որ այս գործընթացը, որը սկսվեց և հաջողությամբ պահվում է, հինգ հարյուր միլիոն դոլար սև եկամուտ ձևավորող և արդեն տասնամյակներ ձևավորված կրիմինալ ենթակառուցվածքների դեմ գործընթաց է։ Այսօր մենք շարունակում ենք մեր հաստատակամ քայլերը այն առումով, որ վաղը արձանագրենք, որ անտառը պահվում է պրոֆեսիոնալ կառույցի մասնակցությամբ, որի նպատակը հենց անտառի պահպանումն ու կառավարումն է»։

Մարզպետը վստահեցրեց՝ Հայաստանում անտառները այլևս գտնվում են պետական բացարձակ հոգածության ներքո, մեր երկրում ապօրինի անտառհատում չի լինելու.

«Մենք կարողացել ենք առնվազն տասնապատիկ կրճատել ապօրինի անտառհատման ծավալները»։

Անտառվերականգնման ոլորտում ևս մի շարք աշխատանքներ են կատարվել, վստահեցրեց Չոբանյանը։



 Պիտակներ
         Հայկ Չոբանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon