Տավուշի և Լոռու մարզերում արձանագրվել են աֆրիկյան ժանտախտի ստացիոնար օջախներ

Իրադարձային 30.07.2019   14:19   142
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Տավուշի եւ Լոռու մարզերում ունենք աֆրիկյան ժանտախտի ստացիոնար օջախներ, որոնք ժամանակ առ ժամանակ բացվում են. «Երբ մարդկանց ասում ես՝ վտանգ չկա, մարդիկ կենդանիներին չեն պահում գոմերում, տանում են արածացնելու եւ հիվանդությունը տարածվում է»,-այս մասին այսօրվա ասուլիսին ասել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը:

Ըստ բանախոսի՝ մեր քաղաքացիներից շատերը նույնիսկ տեղյակ չեն այն վտանգների մասին, որոնք սպառնում են սննդամթերքից, կենդանիների հետ շփումից։

«ՍԱՏՄ պետն ասում է՝ մենք մեղավոր չենք, մեղավոր է սպառողը, որ վատ միս է գնում: Սա ընդունելի մոտեցում չէ: Դա նույնն է, որ մի տեղ հանցագործություն տեղի ունենա, ոստիկաններն ասեն՝ այդտեղով մի անցեք, որ ձեզ չվնասեն: Սա նշանակում է ոչ պատասխանատու կառավարում:

Ո՞վ պետք է պատասխան տա, որ չստուգված միս են վաճառում: ՍԱՏՄ պետն ասում է՝ ես հեքիաթ եմ համարում միսը մարգանցովկայով լվանալու մասին լուրերը: Իրականում մարգանցովկան մսի եւ գույնն է տեղը բերում, եւ հոտն է հանում: Դա շատ տարածված մեթոդ է: Իսկ միգուցե տանեք միսը ստուգե՞ք»,-ասաց նա:

Անդրադառնալով բրուցելոզի դեպքերին, Գրիգորյանն ասաց. «Ցավալի է, որ ՍԱՏՄ պետը հայտարարում է, որ բրուցելոզն այն հիվանդությունը չէ, որ համաճարակ հարուցի: Սա գիտելիքների պակաս է: Սա նաեւ փորձ է հասարակության զգոնությունը թուլացնել, որ աղմուկ չբարձրանա:

Իրականում բրուցելոզի համաճարակին մարդկանց շրջանում նախորդում է բրուցելոզի անասաճարակը կենդանիների շրջանում:

Հիմա բոլոր մարզերում սպորատիկ հիվանդության բռնկումները կան, բայց այդ բոլորը կոծկվում է:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         աֆրիկյան ժանտախտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon