Թաթարստանում ադրբեջանցիները կտրել են խոզի միս մատուցած հայ խոհարարի մատները և ավերել սրճարանը

Հրատապ 01.09.2020   16:43   99

Կիրակի օրը Թաթարստանի «Շաուրմա» արագ սննդի կետում կռիվ է բռնկվել հայերի ու ադրբեջանցիների միջև, գրում է kazanfirst֊ը։

Թաթարստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքում, զինված մարդիկ ներխուժել են «Շաուրմա» արագ սննդի կետ ու կրակ բացել։

Պատճառը հայ խոհարարի՝ ադրբեջանցուն հավի մսի փոխարեն խոզի միս մատուցելն էր։

Ադրբեջանցին դուրս է եկել սննդի կետից և վերադարձել զինված խմբով։ Նրանք կտրել են խոհարարի մատները և ավերել սննդի կետը։ Դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է։

Զինված հանցախմբի անդամները որոնվում են։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb