Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է Հայաստան

Իրադարձային 05.09.2020   12:06   67

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ դեկրետային արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Դանիայից վերադարձել է Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռևազյանը Երևանից դստեր հետ տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում:

«Երեւանյան շատրվանների հանդեպ իմ սերը Մոնթեայի հետ կիսելիս:Վերջապես վերադարձանք մեր գեղեցիկ Երեւան»,-տեսանյութին կից գրել է Ռևազյանը:

Մարտ ամսին հայտնի էր դարձել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Դանիա էր մեկնել հղիության առիթով արձակուրդի շրջանակում՝ ընտանիքի կողքին լինելու համար: Տաթևիկ Ռևազյանն ավելի ուշ հայտնել էր, որ մտադիր է Հայաստան վերադառնալ իր երեխայի ծնունդից հետո հնարավորինս շուտ: Նրա առաջնեկը՝ Մոնթեան լույս աշխարհ է եկել մայիսին:



 Պիտակներ
         Տաթևիկ Ռևազյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb