Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

20.05.2020   14:52   166

Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է ոստիկանություն:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ այն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման և հետագա ընթացքը որոշելու համար:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը դուստր է ունեցել: Դրանից հետո shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ Ռևազյանի և նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ հայհոյանքներ հնչեցնելով:

Գրառմանն անմիջապես արձագանքեցին հասարակական-քաղաքական գործիչներ՝ դատապարտելով կնոջ եւ մանկահասակ երեխայի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը:



 Պիտակներ
         Տաթևիկ Ռևազյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon