Տաթևիկ Ռևազյան․ «Հայկական նոր ավիաընկերություն մուտք կգործի շուկա»
-
»»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը
Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.
InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE
Mobi Dram 110190189022
Idram ID952381517 Web Money R397182815590, Scrill 109516795
Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։
Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։
Շուտով կարող է շուկա մուտք գործել հայկական, տեղական նոր ավիաընկերություն։ Այս մասին ԱԺ-ում «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
«Արդեն իսկ հայտ է ներկայացվել քաղաքվիացիայի կոմիտե՝ ավիաընկերությունը գրանցելու նպատակով։ Ավիաընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ պատրաստվում են ամառային սեզոնից իրականացնել 13 ուղղություններով չվերթներ։
Հաշվի առնելով, որ ավիաընկերությունը նոր է բացվել՝ հնարավոր չէ այս պահին կանխատեսել ուղևորահոսքը, բայց ավիաընկերությունը տեղեկացրել է, որ իրականացնելու է շաբաթը 41 չվերթ, այսինքն տարվա ընթացքում ունենալու է 388 հազ նստատեղ։
Բացի այդ, ավիաընկերությունը տեղեկացրել է՝ մոտակա ամիսների ընթացքում կստեղծի ավելի քան 200 աշխատատեղ»,-ասել է կոմիտեի նախագահը։
Նմանատիպ նյութեր