Տասնամյակի ամենահարուստ երաժիշտները
Forbes հանդեսը հրապարակել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտների վարկանիշային ցանկը:
Առաջին տեղում Dr. Dre-ն է, որը 2015 թվականից ալբոմներ չի թողարկել և հյուրախաղերի չի մեկնել հազարամյակի սկզբից ի վեր։
Այնուհանդերձ, նրան հաջողվել է վաստակել 950 մլն դոլար: Երաժշտի ֆինանսական հաջողությունը կապում են այն բանի հետ, որ ռեփերին է պատկանում Beats ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը։
Ընկերությունը 2014 թվականին ձեռք է բերել Apple-ը:
Երկրորդ հորիզոնականում Թեյլոր Սվիֆթն է (825 մլն դոլար), երրորդում՝ Բեյոնսեն (685 մլն դոլար):
Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է U2 իռլանդական ռոք-խմբի ղեկավար Բոնոն:
Հնգյակը եզրափակել է հիպ-հոպ արտիստ Diddy-ն: Տասնյակում նաեւ տեղ են գտել Էլթոն Ջոնը, Jay-Z-ը, Պոլ Մաքքարթնին, Քեթի Փերրին և Լեդի Գագան:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր