Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում նվազել են

Network News 25.12.2019   14:56   1002
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանում թաքնված կրիպտոմայներների գրոհների 2019-ի երրորդ եռամսյակում բախվել է համակարգիչների օգտատերերի 1,84%-ն այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,60%, իսկ Ադրբեջանում՝ 1,98%։

Թաքնված կրիպտոմայներների գրոհներին 2019-ի երկրորդ եռամսյակում ենթարկվել է Հայաստանում համակարգիչների օգտատերերի 2,49%-ը, Վրաստանում այդ գրոհները գրանցվել են 2,22% օգտատերերի մոտ, իսկ Ադրբեջանում՝ 2,53%-ի։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2019-ի հուլիս-սեպտեմբերին թաքնված կրիպտոմայներներն ամենաշատը գրոհել են Աֆղանստանի օգտատերերին՝ 9,42%։

Թաքնված կրիպտոմայներներով գումար ձեռք գցող կիբեռհանցագործները գնալով ավելի շատ են կողմնորոշվում դեպի զարգացող շուկաները։ Տնային օգտատերերի և ընկերությունների սարքերի վրա աշխատող կրիպտոմայներները գործում են առավելագույնս աննկատ։ Գործող մայները հանգեցնում է օգտատիրոջ գործողություններին համակարգի արձագանքի նշանակալի դանդաղեցման, քանի որ սարքի հիշողությունը, պրոցեսորը և տեսաքարտը զբաղված են կրիպտոմայնինգով։

Ընդ որում, մայների աշխատանքի դեպքում էլեկտրաէներգիայի ծախսն աճում է մոտ հինգ անգամ, և էլեկտրոնիկայի ավելի մեծ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել համակարգչի վաղաժամ շարքից դուրս գալուն։

Կրիպտոմայներներից պաշտպանության համար փորձագետները խորհուրդ են տալիս  կիրառել կիբեռանվտանգության կանոնները, իսկ ընկերություններին նաև բոլոր համակարգիչների և սերվերների վրա գործարկել պաշտպանական լուծումներ, կանոնավոր կերպով աուդիտի ենթարկել կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգությունը՝ անոմալիաների բացահայտման նպատակով։ Դա վերաբերում է նաև ցանցահենների ոչ այնքան ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները և առևտրային ավտոմատները։

Պարտադիր է հավելվածների կառավարման գործառույթով հուսալի պաշտպանական լուծումների կիրառումը՝ օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունների բացահայտման համար։ Աշխատանքային կայանների պաշտպանության և աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու նպատակով հարկ է կիրառել պաշտպանական լուծումների Default Deny տեխնոլոգիան։



 Պիտակներ
         կրիպտոմայներներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon