Թափուր հաստիք՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում

Իրազեկիչ 01.12.2020   16:22   174

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում տնտեսագետի թափուր հաստիք կա։ Այս մասին տեղեկացրին ՇՄ նախարարությունից։

Տնտեսագետի պաշտոնի համար սահմանված պահանջները՝

✅Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսական և/կամ հաշվապահական ոլորտներում.

✅ Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.

✅ «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» ՀՀ օրենքի, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունների, ֆինանսատնտեսական գործունեությունը կանոնակարգող օրենսդրական և նորմատիվային իրավական ակտերի, աշխատանքային օրենսդրության հիմունքների այլ իրավական ակտերի իմացություն.

✅Հաշվապահական ծրագրերի (Հայկական ծրագրեր, 1C և այլն) իմացություն.

✅Ֆինանսական պլանավորման մեթոդների իմացություն.

✅Աշխատանքի և աշխատավարձի ցուցանիշների պլանավորման, հաշվառման և վերլուծման մեթոդների իմացություն.

✅Համակարգչային և այլ տեխնիկական միջոցների իմացություն.

✅Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն.

✅Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,

Աշխատանքային պարտականությունները՝

✅ Կազմակերպության ֆինանսատնտեսական հեռանկարային և ընթացիկ պլանների մշակում.

✅ Կազմակերպության ֆինանսավորման համար ՄԺԾԾ հայտերի պատրաստում և ներկայացում.

✅ Աշխատանքի և աշխատավարձի ցուցանիշների պլանավորման, հաշվառման և վերլուծման իրականացում.

✅ Կազմակերպության ծախսերի և եկամուտների նախահաշիվների կազմում, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխությունների կատարում.

✅ Կազմակերպության պլանավորված և փաստացի կատարված ծախսերի համեմատական վերլուծությունների իրականացում, հաշվետվությունների կազմում.

✅ Կազմակերպության ղեկավարության և անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների իրականացում,

✅ Աշխատանքային գործառույթներն իրականացնելիս պաշտոնին հասանելի ծառայողական և առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատության գաղտնիության պահպանում.

✅ Կազմակերպության այլ ստորաբաժանումների աշխատանքներին աջակցության տրամադրում՝ անհրաժեշտության դեպքում։

Անհրաժեշտ փաստաթղթեր՝

✅

Անձնագիր կամ նույնականացման քարտ և պատճենը,

✅Բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը,

✅Արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

✅Մեկ լուսանկար՝ 3×4 սմ չափերի,

✅Դիմում (լրացվում է տեղում):


<!-- <span style=Լուսանկարներ-->


 Պիտակներ
         թափուր հաստիք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb