Թափուր հաստիք` ԱԱՏՄ-ում

Իրադարձային 02.12.2020   14:25   35

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է Տեսչական մարմնում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը որոշակի ժամկետով ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու վերաբերյալ մրցույթ՝

– Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 66-27.7-Մ3-1)։

Պահանջներ՝

▪️ Բարձրագույն կրթություն,
▪️ հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ
▪️ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
▪️ կամ հասարակության իրազեկման
▪️ կամ հասարակայնության հետ կապերի
▪️ կամ մամուլի հետ կապերի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ և պաշտոնի առանձնահատկություններից բխող օրենսդրական մի շարք ակտերի իմացություն։

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստով՝ info@hlib.am:

Դիմումների ընդունման վերջին ժամկետը՝ 07.12.2020թ.՝ ժամը 15.30-ը:


 Պիտակներ
         ԱԱՏՄ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb