Թափուր աշխատատեղ՝ նախարարությունում․

Իրազեկիչ 15.02.2021   14:26   59

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ (ծածկագիր՝ 37-2.1-18)

  1. համակարգում է գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային ու սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների (այսուհետ՝ արդյունաբերական սեփականության օբյեկտների) և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների հայտերի ընդունման ու փորձաքննության անցկացման, պետական գրանցման քննարկման ընթացքում առաջացած բարդ իրավիճակներում  քննարկումների անցկացումը.
  2. համակարգում է արդյունաբերական սեփականության բնագավառի Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանների վարման, լիցենզային և զիջման մասին պայմանագրերի գրանցման, ինչպես նաև պետական գրանցումների վիճարկման հետ կապված բարդ խնդիրների լուծման նպատակով քննարկումների անցկացումը.
  3. համակարգում է արդյունաբերական սեփականության օբյեկտների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների հայտերի փորձաքննության որոշումներին վերաբերող և արտոնագիր կամ վկայագիր տալու դեմ առարկությունների ու բողոքների քննարկումը.
  4. համակարգում է իրավական պահպանություն ստացած արդյունաբերական սեփականության օբյեկտների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների մասին պաշտոնական տեղեկությունների նախապատրաստումը, հրապարակումը, արտոնագրային հավատարմատարների որակավորման քննությունների անցկացումը և պետական գրանցումը.
  5. համակարգում է մտավոր սեփականության պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան օտարերկրյա համապատասխան գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև նշված բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը.
  6. համակարգում է օրենսդրական փոփոխությունների, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ կապված առաջարկություններ է նախապատրաստում բաժինների կողմից կիրառվող նորմատիվային և այլ փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին և ներկայացնում է Գործակալության պետին.
  7. Գործակալության պետի հանձնարարությամբ ապահովում է Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերա­բեր­յալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
  8. իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահ­ման­ված այլ լիազորություններ։

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • Բարձրագույն կրթություն, քա­ղա­քացիական ծառայության առա­ջատար պաշ­տոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին», «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.
  • Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում․
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Աշխատավարձի չափը՝  321440 (երեք հարյուր քսանմեկ հազար չորս հարյուր քառասուն) դրամ:

Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
  • զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2021 թվականի փետրվարի 17-ը:

ՀՀ քաղաքացիները Էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանա­կա­վոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան,  Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ՝ lbaghdasaryan@mineconomy.am/):


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb