Կալաձե. Թբիլիսիի հայկական թատրոնի հիմնանորոգումը կավարտվի 2020 թվականին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասում ստեղծված կացությունը Կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է. Փաշինյան Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան Փաշինյանը հանդիպել է բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել արտասահմանում հանդես եկող 11 ֆուտբոլիստի Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկ Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը Արամ Մանուկյանը դիմեց Սասուն Խաչատրյանին. Քրեական հետապնդում սկսեք Զուրաբյան. Մարտի 1-ի զոհերի ծնողները երբեք չեն հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանը և իր հանցակիցները չպատժվեն

Թափառող շները Գյումրիում 21 ոչխար են

Իրադարձային 13.05.2019   18:10   116
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գյումրիի ծայրամասային Սավոյան թաղամասում թափառող շները հարձակվել ու հոշոտել են տասնյակից ավելի ոչխարների ու գառների: Նման բան այս թաղամասում գրանցվում է ոչ առաջին անգամ.  Համլետ  Մուղդուսյանին պատկանող տնտեսությունն անցած տարի ևս տուժել է թափառող շներից:

Սավոյան թաղամասի բնակիչ Համլետ Մուղդուսյանը երկու տարի է, որ ծայրամասային թաղամասում ոչխարներ է պահում: Մանր եղջերավորներին ինքն էլ տանում է արոտավայր: Երեկ կարճ ժամանակով բաց դաշտում մենակ է թողել ոչխարներին, եկել է տուն,  վերադարձել ու տեսել անասուններին հոշոտված վիճակում։

«Անձրև որ էկավ, ըսեցի ոչխարները թողնամ ստեղ, էրթամ պլաշ հագնիմ գամ, որ անձրևի տակ չմնամ։ 15 րոպե է տևել,  տուն գնացի, էկա, տեսա ոչխարները սաղ տարածքով մեկ փռված են», – պատմում է Համլետ Մուղդուսյանը:

Անասնապահը վստահ է, որ ոչխարներին հոշոտել են ոչ թե գայլերը, այլ թաղամասի թափառող շները։ Որպես ապացույց` ինքն ու մորթ անող հարևանը բերում էին վնասվածքների հետքերը, որոնք գայլերին բնորոշ չեն: Ասում են` տարածքում թափառող շները խոշոր են ու կատաղած:

«Հիմնականում գայլերը կոկորդը կծակեն, դմակը կպոկեն, բայց էս ոչխարների ո՛չ կոկորդն է ծակած, ո՛չ էլ դմակը` պոկած։ Գլխի մասից էր բռնած, վերևի հատվածից, իսկ կողքերից մանր թուլեքը ծակել էին»,- պարզաբանում է հոշոտված ոչխարներին մորթող Հայկարամ Խաչատրյանը։

21 ոչխարներից 13 -ին երեկ են մորթել, մի քանիսին էլ` այսօր առավոտյան, մնացածն էլ վնասված վիճակում դեռ պահվում է անասնագոմում: Թափառող շների պատճառով ծայրամասային այս թաղամասում երեկոյան ժամերին տնից դուրս գալն անգամ վտանգավոր է:

Մարդկանց վրա հարձակումների դեպքեր ևս եղել են: Վնասազերծելու խնդրանքով բնակիչները շատ են դիմել քաղաքապետարանի կոմունալ բաժնին, բայց արձագանք չի եղել: Այսօր համապատասխան ծառայության աշխատողները եկան թաղամաս, պարզվեց`  երեկ երեկոյան էլ էին եղել թաղամասում՝  փրկարարական վարչությունից դեպքի  մասին ահազանգը ստանալուց հետո:

Այսօր նորից գալու նպատակը թափառող շներին գտնելն էր, իսկ  ծառայության համար վնասազերծման միակ տարբերակը ոչ ավել, ոչ պակաս եղել ու մնացել է կրակելը, որը խիտ բնակեցված թաղամասերում անգամ վտանգավոր է: Հենց նույն եղանակով էլ  այստեղ վնասազերծել էին թափառող  շներից մեկին:  Համլետ Մուղդուսյանը թափառող շների պատճառով կրած վնասի փոխհատուցման խնդրով։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon