Տանզանիայում մարդիկ մահանում են անհայտ հիվանդությունից
Առնվազն 15 մարդ է Տանզանիայում մահացել անհայտ հիվանդության պատճառով: Այս մասին հայտնում է tsn.ua-ն:
Անհայտ վիրուսի պատճառով, որը տարածվում է Աֆրիկայի հարավում՝ Մբեյա շրջանում, նաև ավելի քան 50 մարդ է հոսպիտալացվել: Մի քանի ժամվա ընթացքում հիվանդների մոտ արյունոտ փսխում է սկսվում և նրանք մահանում են:
Տեղի բժշկական փորձագետները կարծում են, որ բռնկումը դժվար թե լայն տարածում գտնի: Նրանք նշել են, որ այս հիվանդությամբ առավել հաճախ տառապում են տղամարդիկ:
Բժիշկները նաև ստուգում են տեղական ջուրը՝ սնդիկով հնարավոր աղտոտվածությունից։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր