Թանկարժեք գույքը կհարկվի ավելի բարձր գույքահարկով

Իրադարձային 22.11.2019   14:50   235
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2021 թ. նախատեսում է մեկնարկել գույքային հարկի համակարգի բարեփոխումները: Գույքային միավորները կհարկվեն պրոգրեսիվ հարկման մոդելով:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Գույքային հարկերի համակարգի բարեփոխումները մեր օրակարգում են: Բարեփոխումն ունի հստակ նպատակ, այն է՝ ավելի մեծ չափով հարկել բարձրարժեք գույքը, տեսանելի հարստությունը, շքեղության չափորոշիչ համարվող գույքը: Այս առումով շատ կարևոր է, որ մեր հասարակությունը չմտահոգվի այն առումով, թե բոլոր տեսակի գույքային միավորների հարկային բեռը կարող է հանկարծ բարձրանալ: Այդպիսի նպատակ չի հետապնդվում»,-վստահեցրեց Պողոսյանը:

Նախատեսվում է, որ բարեփոխման մեկնարկը կլինի 2021-ից: Փոխնախարարը շեշտեց՝ այդ բարեփոխումը գալիս է լրացնելու եկամտային հարկի համահարթ դրույքաչափի ներդրման բարեփոխումը: Նա նկատեց՝ եթե եկամուտները հարկվում են հավասարաչափ՝ միևնույն դրույքաչափով, ապա քաղաքականության, սոցիալական արդարության և եկամուտների վերաբաշխման տեսանկյունից շատ ճիշտ ու հիմնավոր կլինի, որ գույքային միավորները հարկվեն պրոգրեսիվ մոդելի շրջանակներում:

Պողոսյանը հիշեցրեց նաև, որ օրեր առաջ ԱԺ-ն արդեն ընդունել է կադաստրային արժեքների վերագնահատման մեթոդաբանությունը սահմանող օրենքը, որը ուժի մեջ կմտնի 2021-ից: Սակայն մինչ այդ նախարարությունը դեռ աշխատանք ունի կատարելու, հարկային օրենսդրությունում պետք է որոշակի վերանայումներ նախատեսվեն: Նոր գնահատման մեթոդաբանությամբ, ըստ էության, կադաստրային արժեքները մոտարկվում են գույքի շուկայական արժեքներին և, ըստ այդմ, նաև բարձրացվում են: Եվ, հետևաբար, կարիք է առաջանում հարկային օրենսդրությամբ անդրադառնալու հարկման դրույքաչափերին, չհարկվող շեմին: Այս պահին վերլուծվում է ողջ հանրապետությունում առկա գույքային միավորների բազան՝ տեղորոշելու համար թիրախը, այսինքն՝ գույքային միավորների այն շրջանակը, որի մասով պետք է հիմնական բեռի վերանայում լինի:



 Պիտակներ
         գույքահարկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon