Տանկ, որին հավասարը չկա
Լեոպարդ-2 տանկի նախագիծը ստեղծվել է 1970 թվականին:
977 թվականին պատվիրվել է 1800 Լեոպարդ-2 տանկեր՝ Լեոպարդ-1 տանկերին փոխարինելու համար: Լեոպարդ-2 տանկերը սկսվել են շահագործվել գերմանական բանակում 1979 թվականին: Այս տանկերը սերիական արտադրությունից որոշ ժամանակ անց սկսվել են արտահանվել ամբողջ աշխարհում:
Մարտավարատեխնիկական տվյալներ
Լեոպարդ-2 տանկը շահագործվում է անձնակազմի չորս, այդ թվում՝ հրամանատարի, հրետաձիգի, լիցքավորողի և վարորդի կողմից։
Երկարությունը կազմում է 7.72 մ (փողով 9.67 մ), լայնությունը՝ 3.7 մ, իսկ բարձրությունը՝ 2.48 մ։ Մարտական քաշը կազմում է 55.15 տ, ունի 120 մմ-անոց գնդացիր, որը կրակում է գերճշտգրիտ։
Սնուցվում է MTU MB-837 Ka501 դիզելային շարժիչով՝ զարգացնելով 1500 ձիաուժ հզորություն։ Լեոպարդ-2 տանկի առավելագույն արագությունը կազմում է 72 կմ/ժ։ Լեոպարդ-2 տանկի վառելիքի պաշարը կազմում է 550 կմ։
Տանկը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։
Լեոպարդ-2 տանկն իր մեջ ամբարում է 42 արկեր։ Այն հաղթահարում է նաև ճահճային ավազաններ և ջրային խոչընդոտներ մինչև 4 մ խորության վրա:
Նմանատիպ նյութեր