Թանգարանից գողացել են Վան Գոգի կտավը

Art News 05.07.2020   20:45   755

Նիդեռլանդներում Singer Laren թանգարանային համալիրից գողացել են հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ Վան Գոգի կտավներից մեկը։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, Վան Գոգի նկարի առևանգման մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։ 

Հանցագործները թանգարան են ներխուժել մարտի 30-ի գիշերը։ Նրանք կոտրել են ապակե դուռն ու գողացել նկարը։ Ոստիկանությունն արձագանքել է ազդանշանային համակարգին, բայց չի հաջողվել բռնել հանցագործներին։

Նկարի արժեքը չի հաղորդվում։ Գողության առիթով հետաքննություն է ընթանում, հարցաքննվել են հնարավոր վկաները, ուսումնասիրում են տեսանկարահանող սարքերը։



 Պիտակներ
         Վան Գոգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb