Թանդիլյան․ «Լույսը» պարբերաբար շեղվում է «Լուսավոր Հայաստանի» գծից

Քաղաքական 17.12.2019   13:30   555

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրավիրած ասուլիսին մեկնաբանել է, թե ինչու է կուսակցությունը քննարկում Դավիթ Խաժակյանին Երևանի ավագանուց հետ կանչելու հարցը:

Նրա խոսքով, նախկինում էլ մի քանի անգամ այս հարցը քննարկվել է. «Երեկ նորից սկսել ենք քննարկել կուսակցության կառավարման խորհրդի մակարդակում «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասնակցությունը Երևանի ավագանիում վերամիաստավորելու հարցը, մեր մասնակցությունը քննարկելու հարց է առաջացել:

Ինչպես գիտեք, ԼՀԿ-ն Երեւանի ավագանիում ունի մեկ ներկայացուցիչ՝ Դավիթ Խաժակյանը և եթե կուսակցության կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանուց, մենք կդադարենք ներկայացված լինել ավագանիում: Հետեւաբար, որեւէ պատասխանատվություն չենք կրի այնտեղ գործունեության համար»,-ասաել է Մարուքյանն՝ ընդգծելով, որ «Լուսավոր Հայաստանը» պատասխանատվություն է կրում ավագանիում «Լույս» խմբակցության գործունեության համար, որի վրա ազդեցություն չունի:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն նշել է, որ «Լուսավոր Հայաստանն» ունի իր օրակարգը․ «Երբ կուսակցությունը գնահատում է, որ «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է կուսակցության գծից, մենք պետք է կարողանանք հասկանալ, թե որքանո՞վ է նպատակահարմար մեր մասնակցությունն այդ խմբակցությունում կամ ինչ ձեւաչափով է նպատակահարմար շարունակել:

Մենք պետք է պատասխանատվություն կրենք մի բանի համար, որի հետ կուսակցությունն ամբողջությամբ համաձայն է: Այս առումով, մենք պետք է քննարկենք, թե ինչ պետք է արվի այն պարագայում, երբ տեսնում ենք, որ պատասխանատվություն ենք կրում մի բանի համար, որը մեր կուսակցության օրակարգում ներառված չէ, եւ կուսակցությունը չունի ազդեցություն այդ վարքագծի համար»:



 Պիտակներ
         «Լուսավոր Հայաստան»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon