Տան մուտքի դիմաց կողոպտել են քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին

Իրադարձային 07.09.2019   11:58   135
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

SHAMSHYAN.com տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում կողոպուտի է ենթարկվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 22։50-ի սահմաններում իր բնակարանի մուտքի դռան մոտ իրեն անծանոթ 2 անձինք մոտեցել են իրեն, որոնցից մեկը նրա մեջքից հրել է, իսկ մյուսը ձեռքից բացահայտ հափշտակել «iPhone 8» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։

Ս. Սաֆարյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչակայն բաժանմունքում ավագ հետաքննիչ Նավասարդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ստյոպա Սաֆարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon