Տաջիկստանում սահմանային կետի վրա հարձակման ժամանակ զոհվել է տասնհինգ գրոհային

Աշխարհ 06.11.2019   19:29   107
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեկ երեկոյան զինված խումբը հարձակվել է տաջիկ-ուզբեկական սահմանի վրա գտնվող հենակետային դիրքի վրա, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետակաn  կոմիտեի (ՏԱԱՊԿ) պետական  սահմանային զորքերի վարչության մամուլի ծառայությանը:

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ դիմակավորված 20 զինված գրոհային հարձակվել են Դուշանբեից 60 կմ դեպի արևմուտք գտնվող «Սուլթանաբադ»  ջոկատի «Իշքոբոդ»  4-րդ ստորաբաժանման վրա:

Փոխհրաձգության ժամանակ սպանվել են սահմանապահ զորքերի և ոստիկանության աշխատակիցներ:

«Անվտանգության ուժերի գործողության արդյունքում ոչնչացվել է զինված հանցավոր խմբի 15 անդամ, նրանցից հինգը ձերբակալվել են», - ասվում է ՏԱԱՊԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Այս պահին օպերատիվ քննչական խումբը տեղում աշխատում է:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Տաջիկստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon