Թաիլանդում սխալ վճիռներ կայացրած դատավորը փորձել է ինքնասպան լինել

Աշխարհ 07.10.2019   16:00   55
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թաիլանդի հարավի Յալլա նահանգի քրեական դատարանի ավագ դատավորը դատավճռի ընթերցումից հետո, որին նա համաձայն չէր, փորձել է ինքնասպանություն գործել հենց դատարանի դահլիճում: Այդ մասին հայտնել է Thaiger լրատվական ինտերնետ-պորտալը:

Դատավորին անհապաղ հասցրել են հիվանդանոց ու վիրահատել․ նրա կյանքին վտանգ չի սպառնում, ասված է հաղորդագրության մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին կայացած եզրափակիչ դատական նիստի ժամանակ, որտեղ քննվում էր հանցավոր խմբավորում ստեղծելու եւ զենքի անօրինական շրջանառության նպատակով նախահամաձայնության գործը, որով մեղադրանք էր ներկայացված հինգ մարդու:

Դատավորը փորձել է ինքնասպանություն գործել այն բանի կապակցությամբ, որ դատարանի ղեկավարությունը չեղարկել է նրա պատրաստած որոշումը, որն արդարացնում էր մեղադրյալներին, որոնց նա համարում է անմեղ, և այն փոխարինել նոր դատավճռով, որով մեղադրյալները մեղավոր էին ճանաչվում և ազատազրկման երկար ժամկետներ ստանում։

Ինքնասպանության փորձ կատարած դատավորը Ֆեյսբուքի իր էջում գրել է, թե գործում առկա ապացույցները հաստատում էին մեղադրյալների անմեղությունը, մինչդեռ նոր դատավճիռն անմեղ մարդկանց դատապարտում էր երկար տարիների բանտարկության: 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Թաիլանդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon