Թևան Պողոսյան․ «Ի՞նչ կուզենայի լսել Մյունխենից»

Տեսանկյուն 17.02.2020   10:46   264

Ինչ կուզենայի լսել Մյունխենից` ի պատասխան «ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից» հարցին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մենք հրավիրում ենք միջազգային հանրությանը մարտի 31-ին առավելագույն լայն ընգրկմամբ ներկայացված լինելու եւ դիտելու Արցախի Հանրապետության համապետական ընտրությունները, սեփական աչքերով տեսնելու կայացած ժողովրդավարական պետակության ձեռքբերումները 30-ամյա անկախության արդյունքում։

Տեսնել Արցախյան ժողովրդավարությունն ու մտովի համեմատել բռնակցելու հավակնություններ ունեցողի վերջին կամ ցանկացած ընտրությունների պատկերի հետ: Ահա ինչ ենք ակնկալում միջազգային հանրությունից: Մնացածը մենք կանենք»:

Մյունխեն, Իշինգեռ, Մինսկի Խումբ, Ժնեւ, Մադրիդ, Կազան, Քի Վեստ, ... մեր հարցերի լուծումների օտարալեզու հատուկ անուններով չի պայմանավորվելու, որքան էլ բարեհունչ լինեն դրանք:

Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը պաշտպանող մեր զինվորն ու նրա թիկունքին կանգնած միասնական ժողովուրդն է բոլոր հարցերի լուծումը։ Հողի վրա է մեր հարցերի լուծումները։ Տեր կկանգնենք, կլուծենք։ Ու այդպես պիտի ապրենք միշտ»:



 Պիտակներ
         Թևան Պողոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon