Թևան Պողոսյան․ «Անժելա Էլիբեգովա ջան, ներողություն...»

Տեսանկյուն 18.05.2020   15:19   206

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անուններ կան, որոնց հանդեպ յուրահատուկ ընկալում ունես։ Իմ համար դա իմ մայրիկի, աղջկաս, զարմիկիս աղջկա ու էլի մի քանի հարազատ մարդկանց անունն է՝ Անժելա։ Մտածում եմ, որ այս անունը նաև յուրահատուկ խորհուրդ ունի՝ պահապան հրեշտակի։ Առնվազն իմ համար։ Նաև իմ ճանաչած բոլոր Անժելաները հզոր մարդիկ են իրենց կերպարներով։ Երևի հատուկ Աստվածային նախախնամություն է իմ համար։ Իմ շատ սիրելի լավ ընկեր Անժելա Էլիբեգովա ջան, ներողություն...

Վստահ եմ, որ դու հզոր ու պինդ մարդ ես, և քեզ ավելի շատ շնորհակալ եմ այն ամենի համար, որ արել ես, անում ես ու դեռ անելու ես արցախյան հակամարտության համար՝ հանուն հայկական շահերի»։



 Պիտակներ
         Անժելա Էլիբեգովա, Թևան Պողոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon