Т-90М տանկը՝ գործողության մեջ

Արսենալ երեկ   22:30   271

Տ-90 տանկը համարվում է Տ-72Բ տանկի մոդեռնիզացիան, որը ստեղծվել է Ներքին Տագիլի «Ուրալի տրանսպորտային մեքենաշինության կոնստրուկտորական բյուրո»-յում 1989 թվականին գլխավոր ինժեներ Վլադիմիր Պոտկինի ղեկավարությամբ, որպես «Կատարելագործված Տ-72Բ» (գործարանային անվանումը «Օբյեկտ 188»)։ 1989 թվականին տանկն ուղարկվել է պետական համատեղ փորձարկումների, որոնք հաջողությամբ են անցել: 

Տանկի սերիական արտադարությունը սկսվել է 1992 թվականին։ 1992-1998 թվականները արտադրվել է մոտ 120 Տ-90 Ռուսաստանի Զինված ուժերի համար: Զինված ուժերի ֆինանսավորման թուլացման հետ կապված տանկերի արտադրությունը դադարեցվել է և վերականգնվել է միայն 2001 թվականին։

Տ-90 տանկն ունի դասական կառուցվածք՝ ճակատային մասում տեղակայված է ղեկավարման հանգույցը, կենտրոնական մասում մարտականը՝ և Հետին մասում շարժիչա-տրանսմիսիոնը։

Տ-90 տանկը ղեկավարվում է անձնակազմի երեք՝ այդ թվում՝ մեխանիկ-վարորդի, նշանառույի և հրամանատարի կողմից։

 


 Պիտակներ
         տանկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb