Т-64БВ. ուկրաինական տանկ

Արսենալ 04.03.2021   22:30   119

Տ-64 տանկերը Խարկովում (Ուկրաինա) նախագծվել ու ստեղծվել են մինչև խորհրդային Տ-72 տանկերի ստեղծումը: ԽՍՀՄ-ում երկու տանկերն էլ ընդունվել են սպառազինության, սակայն հետագայում գերակշռող են դարձել Տ-72-ները:

Տ-64 տանկի վաղ տարբերակը նախագծվել է որպես միջին տանկ: Հետագայում ԽՍՀՄ սպառազինության մեջ ընդունված Տ-64Ա տարբերակը եղել է հիմնական մարտական տանկ:

Տանկը զինված է 125 մմ հարթափող թնդանոթով, ինչպես նաև 12,7 մմ ու 7,62 մմ գնդացիրներով, իսկ ներկայում Ուկրաինայում արդիականացվող Տ-64Բ տանկերի վրա տեղադրված են նաև կառավարվող սպառազինության (հակատանկային կառավարվող հրթիռների) տարրեր:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb