System of a Down խումբը «Հայաստան» համահայկական հիմնադրամին օգնելու համար նոր նախաձեռնությամբ է հանդես եկել

Իրադարձային 16.10.2020   20:45   67

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամներ Ջոն Դոլմայանը և Շավո Օդաջյանը պատերազմական վիճակում գտնվող Արցախին աջակցության համար պատրաստվում են հանդես գալ նոր նախաձեռնությամբ, որի ամբողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Միջոցառման մասին իր ինստագրամյան էջում տեղեկացրել է ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ նշելով, որ խմբի անդամներ Ջոն Դոլմայանը և Շավթ Օդաջյանը մասնակցելու են «Լռությունը ցեղասպանություն է» (Silence is genocide) շապիկների ստորագրման բարեգործական միջոցառմանը, որից հետո մոմավառությամբ հարգելու են հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների հիշատակը։

Թանկյանը տեղեկացրել է նաև, որ տեղում լինելու են իր կողմից նախապես ստորագրված շապիկներ: 



 Պիտակներ
         System of a Down


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb