Սյունիքում հրազենից մահացած վիճակում հայտնաբերվել է երկու դի

Պատահարներ 04.09.2019   10:15   425
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեկ` սեպտեմբերի 3-ին ժամը 17:05-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության բաժին, որ Սյունիքի մարզի Տորունիք գյուղի դիմացի այգիներում հրազենից մահացած վիճակում հայտնաբերվել է 51 և 27 տարեկան տղամարդկանց դի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանից։

«Մեկնած օպերատիվ խումբը Տորունիք գյուղի խաչմերուկից դեպի Դաստակերտ քաղաք տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում հայտնաբերել է գլխի գագաթային շրջանի ջխջխված վերքով դիակ, պարանոցին առկա են եղել արնանման հետքեր։ Եվս մեկ դիակ կզակի շրջանի հրազենային վնասվածքով»,-ասաց Զարզանդ Գաբրիելյանը։

 Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱԺ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         դի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon