Subaru-ի սպորտային սեդանի նոր մոդիֆիկացիան

Auto News 17.01.2019   22:30   369

Subaru ընկերությունը ներկայացրել է WRX STI սպորտային սեդանի նոր մոդիֆիկացիան՝ S209 անունով: Ավտոմեքենայի պրեմիերան, որը ճապոնական մակնիշի պատմության մեջ դարձել է ամենահզոր սերիական մեքենան, տեղի է ունեցել Դեթրոյթի ավտոսրահի շրջանակում, փոխանցում է Autonews-ը: 

Subaru WRX STI S209 հագեցված է զգալիորեն արդիականացված 2,5-լիտրանոց 4-գլանանի օպոզիտային շարժիչով՝ 345 ձիաուժ հզորությամբ: Շարժիչում կիրառել են բարձր ճնշման և հաղորդակային ներմղիչով մեծացված տուրբին:

Դրանից բացի, Subaru Tecnica International-ի ինժեներներն օգտագործել են  ուժեղացված մխոցներ և շարժաձողեր, մեծացված ինժեկտորներ, ուժային ագրեգատի կառավարման վերածրագրավորված էլեկտրոնային բլոկ, ինչպես նաև ձեռքով ողորկված չժանգոտվող պողպատից բաց թողնելու կարճախողովակներ:
 



 Պիտակներ
         Subaru, սպորտային մեքենաներ, սեդան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon