Ստուգումներ «Արմավիր» ՔԿՀ-ում

10.04.2019   12:46   149
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ընթացող՝ պահվող անձանց իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի ուսումնասիրությունների շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հերթական ստուգումներն անցկացվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում:

Ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ փաստվել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում ևս տարածված է խցերում անձանց քնելատեղերն առանց համապատասխան թույլտվության վարագուրապատելու, առանձին դեպքերում՝  կերակրադռնակները ներսի կողմից կպչուն ժապավենով փակելու երևույթը։ Մի շարք խցերում եղել են ներքին կանոնակարգով չթույլատրված սպասքի միջոցներ:

Պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման անհրաժեշտ որոշ պարագաներով:

Խախտումներ են արձանագրվել տեսազանգից և զբոսանքի ժամից դատապարտյալների և կալանավորված անձանց օգտվելու ժամանակացույցերի սահմանման, հեռախոսակապից օգտվելու գործընթացի հաշվառման, տեխնիկատնտեսական սպսարկման աշխատանքներում դատապարտյալների ներգրավման պահանջների պահպանման, այդ աշխատանքներում ներգրավված դատապարտյալների կողմից կատարվող աշխատանքների ժամաքանակի և որակի նկատմամբ իրականացվող հսկողության ընթացակարգերի ապահովման, դատապարտյալների ուղղման համար նախատեսված աշխատանքների իրականացման, բացասական վարքագծի հակումներ ունեցող դատապարտյալների հաշվառման ոլորտներում: 

Չի ապահովվել առանձնակի դաժանությամբ կամ բռնությամբ հանցագործություն կատարած դատապարտյալներին որպես  ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողներ հաշվառելու գործընթացը, ինչն անհրաժեշտ է նրանց հետ թիրախավորված սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնելու համար:

Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ ՔԿՀ-ի խցերի սանիտարահիգիենիկ պայմանները, չնայած ՔԿՀ շենքային ոչ բարվոք վիճակին, հիմնականում համապատասխանել են սահմանված չափանիշներին:

Այս ոլորտում խնդիրները կապված են եղել պահվող անձանց տարեկան բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկելու պարտադիր պահանջի կատարման, բժշկական սպասարկման բաժնում հերթապահության ժամանակացույցի ապահովման, ՔԿՀ ԲՍԲ-ի ստացիոնար բաժանմունքում բուժման մեջ գտնվող հիվանդների նկատմամբ, հաստիքների բացակայության պատճառով, գիշերային անբավարար հսկողության հետ: Պարզվել է նաև, որ բավարար չափով չի ապահովվել ԲՍԲ մասնագետների կողմից  ՔԿՀ-ի պատժախցերում գտնված և հացադուլ իրականացնող անձանց կանոնավոր, առանց տևական ընդհատումների այցելելու  պահանջը:

 Խախտումներ են արձանագրվել նաև ՔԿՀ-ում հանձնուքների ընդունման և հանձման գործընթացում: Պարզվել է, որ պատշաճ հսկողություն չի իրականացվում հանձնուքների մասին դիմումներում ներկայացված տեսականուն և քանակին համապատասխանության նկատմամբ:

Ստուգման շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանը շրջել է ՔԿՀ-ի բոլոր խցերով, զրուցել բոլոր պահվող անձանց, այդ թվում նաև օտարերկրացիների հետ՝ նրանց հուզող հարցերով տալով պարզաբանումներ, հնարավորության և իրավասության շրջանակներում բավարարելով նրանց խնդրանքները։

Մի քանի դատապարտյալների վերաբերյալ փաստաթղթերը պահանջվել են ՔԿՀ-ի վարչակազմից՝ հետագա ուսումնասիրություն կատարելու նպատակով։ Վարչության պետի կողմից ընդունելություն է կատարվել նաև ՔԿՀ-ում պատիժ կրող 2 ցմահ դատապարտյալների համար: Վերջիններիս կողմից որոշակի խնդիրներ են բարձրացվել իրենց պատժի կրման պայմանների հետ կապված, ինչի վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ, իսկ ՔԿՀ-ի վարչակազմի կողմից օպերատիվ կերպով միջոցներ են ձեռնարկվել նշված խնդիրները լուծելու ուղղությամբ։

Ստուգման արդյունքներով  ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը ՔԿՀ-ում անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն: Քննարկվել են ստուգմամբ արձանագրված խախտումները, դրանց ուղղման հնարավոր միջոցները։

Արձանագրվել է, որ ի հայտ բերված խախտումների մեծ մասը վերացվել է հենց ստուգման ընթացքում: Խորհրդակցության արդյունքներից ելնելով՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի կողմից ձեռնարկվել են միջոցներ՝ խախտումների մյուս մասը հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնելու,  հետագայում դրանք բացառելու նպատակով։

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից ընդգծվել է ՔԿՀ-ում պահվող անձանց զբաղվածության ապահովման ոլորտում ՔԿՀ-ի վարչակազմի կողմից կատարված արդյունավետ աշխատանքը և էական դրական տեղաշարժը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՔԿՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon