Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի

Cinema 10.12.2019   10:57   2620
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ամերիկահայ սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում «Իռլանդացին» ֆիլմի համար: «Ոսկե Գլուբուս-2020»-ի հավակնորդների ցանկը հրապարակված է variety.com կայքում:

Ֆիլմի ռեժիսորն է Մարտին Սկորսեզեն: «Իռլանդացին» ֆիլմը նկարահանվել է  Netflix-ի պատվերով: «Իռլանդացի» ֆիլմն առաջադրված է  ևս մի քանի անվանակարգում, նաև որպես «Լավագույն ֆիլմ»:

«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում ընդհանուր առաջադրված է 5 ֆիլմ:

Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում 1953 թվականին: Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիո լրագրող:  Մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմությունների ներքո: Հեղինակ է «Բազեն և Ձնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993, նաև՝ ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994, Օսկար մրցանակ), «Անհնարին առաքելություն» (1996, նաև՝ ռեժիսոր), «Հաննիբալ» (2001), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) և այլ ֆիլմերի սցենարների

Արժանացել է «Օսկար»,«Ոսկե Գլոբուս» և «Բաֆտա» մրցանակների՝ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի իր սցենարի համար և առաջադրվել է «Արթնացումներ», «Նյու Յորքի ավազակախմբերը» և «Մարդ, ով փոխեց ամեն ինչ» ֆիլմերի համար։



 Պիտակներ
         Սթիվեն Զաիլյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon