Ստեփանակերտում մեկնարկեց զորակոչը

Իրադարձային 15.02.2021   12:51   50

Ստեփանակերտում այսօր հետպատերազմյան առաջին զորակոչն է:  Զինկոմիսարիատի դիմաց նորակոչիկները կանգնած սպասում են իրենց հերթին` զինվորանալու պատվաբեր ժամն է հասել:

Լեփ-լեցուն է Ստեփանակերտի զինկոմիսարիատի բակը: Հավաքվել են նորակոչիկների ծնողները, հարզատներն ու բարեկամները: Իսկ ով որտեղ է անցնելու ծառայության` կորոշվի վիճակահանությամբ, որը կսկսվի քիչ անց:

Ստեփանակերտի զինկոմիսարիատում է նաև արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արտուշ Արզումանյանի ավագ որդին` Արարատ Արզումանյանը, որը նույնպես այսօր զորակոչվում է ծառայության:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb