Ստեփանակերտում կիրականացվեն քաղաքաշինական նոր ծրագրեր

Իրադարձային 24.06.2020   09:45   204

Ստեփանակերտում կիրականացվեն քաղաքաշինական նոր ծրագրեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ինչպես խոստացել էի նախընտրական հանդիպումներիս ժամանակ, մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաների երթևեկությունը կարգավորելու և ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով գալիք տարի պետական միջոցների հաշվին կսկսենք վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցումը:

Այսօր հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկել ենք Ստեփանակերտում իրականացվելիք այլ քաղաքաշինական ծրագրեր ևս»:



 Պիտակներ
         Ստեփանակերտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb