Ստեփանակերտում հնչած կրակոցների հեղինակներն արցախցիներ են
Ս.թ հունվարի հունվարի 11-ին, ժամը 04։50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը։ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները « Զառուն բաղ» կոչվող տեղանքից վարչություն են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչների, որոնք բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
Ավելի վաղ մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե կրակոցներ արձակած անձինք ադրբեջանցիներ են եղել:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր