Ստեփանակերտում հանրային տրանսպորտի աշխատանքը վերականգնվել է․ ՌԴ ՊՆ

Իրադարձային 26.11.2020   11:39   36

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի օգնությամբ խաղաղ կյանքը վերականգնվում է։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Քաղաքում հանրային տրանսպորտը սկսել է գործել, երթևեկությունը, էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը վերականգնվել են», – նշված է հաղորդագրությունում։

ՌԴ ՊՆ-ից նաև հաղորդում են, որ խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տներ։ Ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի ինժեներատեխնիկական ստորաբաժանումները շարունակում են օգնություն տրամադրել տեղի իշխանություններին՝ ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և Ստեփանակերտում սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման գործում։

 


 Պիտակներ
         Ստեփանակերտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb