Ստեփանակերտում ապամոնտաժվում են Աննա Հակոբյանի կազմակերպած տոնական միջոցառման վրանները
Ստեփանակերտի Վալեքս հյուրանոցի բակում տեղադրված տոնական վրանները և տոնածառն ապամոնտաժվում են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը։
«Այս պահին ապամոնտաժվում է այն միջոցառման նախաձեռնումը, որին դեմ ենք մեր ժողովրդով»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-27-ի Աննա Հակոբյանը որոշել էր ամանորյա տոներ կազմակերպել Արցախի երեխաների համար և իր ֆոնդից նախատեսել էր 4750 նվեր երեխաների համար:
Այս նախաձեռնությունը մեծ դժգոհություն է առաջացրել արցախցի կանանց շրջանում և նրանք պատրաստվում են բոյկոտել միջոցառումը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր